Մամուլ

Ինչու Նոր Նորքում սպանեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Արզումանյանին․ մեկ կալանավոր

Armlur.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ Երևանի Նոր Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 31-ամյա Բորիսի եւ մի խումբ տղաների միջև վեճ էր եղել, որի արդյունքը հանգուցալուծվել էր ավտոմեքենաները գործի դնելով: Մեքենան մի քանի անգամ վարել էին Բորիսի եւ նրա ընկերների վրա, ինչի հետեւանքով պատգամավորի թեկնածուն սպանվել է։

Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն և սպանության փորձ։ Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Քիչ առաջ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկը կալանավորված է:

Նոր Նորքում տարածված խոսակցությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցներից մեկը մյուսին նկատողություն է արել մեքենան արագ վարելու համար,  արդյունքում նկատողությունը տեղ չի հասել, նրանք շարունակել են արագ վարել։

Մեքենան արագ վարելու շուրջ տևական ժամանակ նրանց միջև թեման խորացել է՝ հասնելով հաշվեհարդարի։