Բոլորս անխտիր պիտի ապաշխարենք Տիրոջ առաջ․ եթե քեզ թվում է, որ դու մաքուր ես, քոնը քիչա սուտա․ Շպռոտ
Էս խժդժոցից դուրս մի բան կարող եմ ասել։ Բոլորս անխտիր պիտի ապաշխարենք Տիրոջ առաջ։ Ամեն մեկս մեր մեղքերի համար։ Էսօրվա Պատարագի քարոզը շատ լավն էր։ Բոլորս մեղքեր ունենք և ամեն մեկս մեր մեղքերի համար ենք պատասխան տալու։ Ֆեյսբուքյան իր էջում գրչել է երգչուհի Շպռոտը։
Եվ եթե քեզ թվում է, որ դու մաքուր ես, քոնը քիչա սուտա։ Ամեն մարդ եթե ունակ լիներ ընդունել իր մեղքերը, էս օրի չէինք հասնի։
Հանրային մարդիկ երևի հանրային էլ պիտի ապաշխարեն։ Ժողովուրդն էլ իր աչքի գերանը պիտի տեսնի։
Եթե ամեն մարդ հավատար, որ Աստված սրտեր քննող է, ապա չէր վախենա հանրային էլ ապաշխարել։ Իսկ եթե հանրային մարդ չես գոնե 2 հոգու ասա մեղքերիդ մասին, կամ գնա Խոստովանության Քահանայի մոտ։
Հուսահատվել չի կարելի։ Աստված մեծ է և ամեն խժդժոց կպտտի լույսի կողմը սիրելի Հայրենակիցներ։ Որտեղ կա Լույս չարը երկար չի կարող մնալ։
Իսկ Լույսը Քրիստոս է։ Թող Աստծո Լույսը իջնի Երկրիս վրա ու ցրի խավարը։
Մարդկային ուժով չարին չենք հաղթի, բայց Աստծո Լույսով, ապաշխարությամբ, Տիրոջ Խոսքը վկայելով հոգևոր խավարը կգնա։
Հիմա թվացյալ խավար է, որովհետև մեր սրտերը դեռ ապաշխարած չեն։ Բայց քիչ մնաց Աստված ողորմած է Հայը Կլուսավորվի, մշուշը կանցնի, ծածուկը կբացվի և Աստված կփառավորվի



