Ազատ խոսք

Միշիկի անձնական օգտագործման օբյեկտն էլի բացել է իր հակահիգիենիկ բերանը. Պալյանը՝ Մխիթարյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի վերջին հայտարարություններին:

«Էն Միշիկի անձնական օգտագործման օբյեկտն էլի բացել է իր հակահիգիենիկ բերանն ու համարձակվել ՀՀ ընտրված վարչապետի հասցեին ավել-պակաս նողկանք առաջացնող մտքեր շաղ տալ՝ միևնույն ժամանակ մտնելով անձնական տիրույթ, ինչպես նաև վիրավորել և հեգնել իշխանություն ձևավորած քաղաքացիներին։

Տո ա՛յ ռուբիկ, քո սահմանափակ շրջապատում չկա՞ մեկը, որ մի բարի խորհուրդ տա քեզ ու ասի, որ լռես, քանզի դու ինչքան հիշեցնում ես քո մասին, էդքան մարդիկ հասկանում են, որ դու ընդամենը կամակատար թյուրիմացություն ես, հակառակ դեպքում՝ արդեն վաղուց պիտի իմանայիր, որ անձնական դաշտ մտնելն անբարոյականություն է, իսկ ժողովրդի ընտրությունը հեգնելը՝ ճղճիմ էության դրսևորում…»,- գրել է Պալյանը: