Մամուլ

Apple-ը պատվիրակություն կգործուղի Հայաստան, իսկ Google-ի հետ կլինի համագործակցություն

Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄն–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Apple ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20–ին այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ էլ տեղի է ունեցել հանդիպումը։

«Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple–ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։