Արարատի մարզի գյուղերից մեկում 4 անչափահաս ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դաշտավան գյուղից շտապօգնության խումբը «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Գ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Դաշտավան գյուղի Կամո Գրիգորյան փողոցի միջնամասում Վլադիմիր Ք․-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Ն․ Շ․-ն և 15-ամյա Ա․ Թ․-ն, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վլադիմիր Ք․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով սստիկանները Ա․ Հ․-ին, Ա․ Գ․-ին և Ն․ Շ․-ին ձերբակալվել են և ձեռնարկում են միջոցառումներ Ա․ Թ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



