Մամուլ

Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Անտիֆեյք»-ի գրասենյակում. նոր մանրամասներ

Antifake.am գրասենյակից ArmLur.am-ին հայտել են, որ քիչ անց կավարտվի քննչական գործողությունները։ Այս պահին «սկոտչով» փաթեթավորում են գրասենյակի տեխնիկան, ինչպես ներսից են հայտնում, անգամ առգրավում են անգամ տեսախցիկների շտատիվները։ Քննչական կոմիտեի աշխատակիցներից բացի ներսում են նաև ԱԱԾ-ի աշխատակիցները՝ դիմակավորված անձինք։

Հետախուզական աշխատանքները սկսվել են վաղ առավոտից, ինչպես աշխատակիցներն են հայտնում, 07:30-ից։ Antifake.am աշխատակիցների խոսքով՝ դրսում նկատել են ԱԱԾ-ի 3-4 դիմակավորված անձինք, այնուհետեւ թույլ չեն տվել դրսի աշխատակիցներին ներս մտնել, իսկ ներսում գտնվող աշխատակիցներն էլ մնացել են գրասենյակում։

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից ձերբակալվել են Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ապա խուզարկում է սկսվել գրասենյակում։

Այնուհետև տեղեկացանք, որ նրանց նկատմամբ հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Քիչ անց նաև հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել իրենից և բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ։