Մամուլ

«Անտիֆեյք»-ի խմբագրությունում տոտալ խուզարկություն է

«Անտիֆեյք»-ի խմբագրությունում տոտալ խուզարկություն է։ Ահազանգում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որն այս պահին ուղևորվում է դեպի քննչական կենտրոն։

Մելիքյանը նշեց, որ անցած անգամ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից հետո գահավիժում է  տեղի ունեցել, քանի որ անցած անգամ դիմակավորված տուն չէին մտել, «Անտիֆեյք»-ը վարի չէին տվել։

«Մաքուր քաղաքական մեղադրանք է խոսքի հնչեցման մասով ի պատասխան իրենց։ Ի՞նչ եք ուզում, վախեցնել եք ուզո՞ւմ։ Էս երկիրը չի կարող այսպես առաջ գնալ, այս մարդիկ թույն են արտադրում։ Սա ոչ թե քաղաքական հեռտապնդում է, այլ level up քաղաքական հետապնդում է», – ասաց Ռ. Մելիքյանը։

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը վիրավորել է պոդքասթի համահեղինակներին՝ նրանց անվամնելով «շան լակոտ», «լածիրակ»։  Տղաներն արձագանքել են Սիմոնյանին։

«Հայհոյանքն իրենց բերածն է, իհարկե, լավ մշակույթ չէ, բայց եթե մարդուն ասում ես շան լակոտ…», – ասաց նա։