Արեգակի վրա տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ամենաուժգին բռնկումը
Արեգակի վրա բռնկումը հասել է X5.2 միավորի: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
Նա պարզաբանել է, որ բռնկումն ամենաուժգինն է 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ի վեր։
Բոգաչովը հայտնել է, որ ճառագայթման հոսքի առումով բռնկումը 3-5 անգամ գերազանցում է այս տարվա բոլոր բռնկումները, իսկ էներգիայով՝ շուրջ 10-20 անգամ:



