Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ հավաքականը նոր ավագ ունի։
«Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագն է»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Իռլանդիա -Հայաստան հանդիպման ժամանակ նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածել է մրցակցին և ստացել կարմիր քարտ: Նա որակազրկվել է 3 խաղով:
Էդուարդ Սպերցյանը 2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ։



