Մամուլ

Ախտոյանների ընտանիքը հեռացվել է Մերձավանից. ՔԿ-ն անվտանգության միջոց է կիրառել

NEWS.am–ի տեղեկություններով, Ախտոյանների ընտանիքը, որին Մերձավանից վտարելու համար համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո, հեռացվել է Մերձավանից։

Քննչական կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց:

«Անվտանգության տեսակի հետ կապված չենք մեկնաբանում»,–նշեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը երկրում չէ։ Մհեր Ախտոյանը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է։