Շոու-բիզնես

Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն ու էն սրտով պահերը, որոնք կմնան դեռ երկար․ Մարիամ Ալեքսանյան

Ինստագրամյան իր էջում դերասանուհի Մարիամ Ալեքսանյանըն հայտնել է, որ ավարտվել են Arm Squid Game-ի նկարահանումները։ Նշենք դերասանուհին Արամ Մելիքյանի հետ հանդես էր գալիս որպես հաղորդավար:

«Ավարտվեցին Arm Squid Game-ի նկարահանումները։

Սրանք պարզապես հերթական նկարահանման օրեր չէին: Այստեղ հաղորդավարները ուղղակի չէին խոսում:

Խաղում էին, ապրում, քանդվում, վերականգնվում բոլորի հետ հավասար:

Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն ու էն սրտով պահերը, որոնք կմնան դեռ երկար։

Շնորհակալ եմ այս փորձի համար, մարդկանց ովքեր հավատացին, թիմին ում հետ անցանք և քաոս և ծիծաղ և անքուն գիշերներ։

Շնորհակալ եմ ձեզ էկրանի այն կողմում չեմ էլ պատկերացնում ինչ եք զգացեեեեել:

Ինձ համար սա պարզապես հաղորդավարական փորձ չէր ես բացահայտեցի ինձ նոր դերում, հասկացա, որ ռեալիթի ֆորմատում կարելի է լինել կենդանի, անկեղծ ու իրական։

Սա սկիզբն է»։