Աշխարհ

Մայրն աղբամանի մոտ է թողել նորածին երեխային, ով ծանր վիճակով հիվանդանոց է հետո տեղափոխվել

Ռուսաստանի Դաշնության Վսեւոլոժսկ քաղաքում աղբամանի մոտ արկղի մեջ նորածին աղջիկ է հայտնաբերվել։

Երկու անցորդ լսել են երեխայի լացը, հետևել են ձայնին և շտապօգնություն են կանչել։ Երեխան, որը, ենթադրաբար, ծնվել է 35 շաբաթականում, ծանր վիճակում է։

Մայրը նույնականացվել է, կալանավորվել, այնուհետև հարցաքննության է ենթարկվել։ Լենինգրադի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Կինը նախկինում դատվածություն է ունեցել սեփական երեխայի սպանության համար։

Տասներկու տարի առաջ նա որդուն խեղդել է տակդիրով, քանի որ «նա խանգարել էր իրեն խմել»։ Դրա համար կինը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

38-ամյա կինը կալանավորվել է։ Նա նախկինում պատիժ է կրել 2013 թվականին իր նորածին երեխային խեղդելուց հետո։