Մամուլ

Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու. նոր մանրամասներ

Թերեզա Ասատրյանը գրում է․ «Լռեք մարդիկ, ուղղակի լռեք. Զգույշ և կամաց խոսեք, Փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար։

Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկնեը հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու … էսօր են արել ու թողել այդտեղ։

Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։

Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից չեմ կարողանում կարկցանքի խոսք գրել։ Պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս, կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ. Ողորմած Աստված անարդար աշխարհ»։