Մամուլ

Սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այսօր

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 27-28-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։