«ԱԱԾ տնօրենի պաշտոնում կնշանակվի փոխգնդապետ Արթուր Վանեցյանը»․ Նիկոլ Փաշինյան
ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է փոխգնդապետ Արթուր Վանեցյանը, այդ մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, իր ֆեյսբուքյան էջից՝ ուղիղ եթերի ժամանակ։ «ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն Ոստիկանության և ԱԱԾ փոփոխությունների արդյունքները», – իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը: