Հայտնի են 5 քահանաների անունները, որոնք ձերբակալվել են Քննչական կոմիտեի կողմից
Այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ձերբակալվել են և այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք», – մանրամասնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Տեր Եսային նաև հայտնել էր, որ խուզարկվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: