Շոու-բիզնեսՏեսանյութ

Հովհաննես Ազոյանը հիասթափված է ՔՊ-ից

Դերասան Հովհաննես Ազոյանը հիասթափված է Հայաստանի իշխանություններից։  Նա համարում է, որ այն իրականացնում է ոչ էֆեկտիվ կառավարում,  ֆինանսների վատնում։

«Ես կարծում եմ, որ այս իշխանությունը կորցնելու է իշխանությունը ներքին սոցիալական, տնտեսական խնդիրների պատճառով։

Ապագայում։ Ես չգիտեմ, դա երբ է  լինելու, չգիտեմ, ով է այն ուժը, որ գալու է որպես մրցակից, հաթելու է նրանց։ Ես որոշել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի, ես սա ասում եմ, որպես մտահոգ քաղաքացի։

Այս իշխանությունը կարոցնելու է իշխանությունը ներքին խնդիրների պատճառով»,- Tete A Tete հաղորդմանը տված հարցազրույցում ասել է դերասանը։

Նրա խոսքով, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն այլևս գոյություն չի ունենա։

Դերասանն ասել է, որ ինքը ցանկացել էր պատգամավոր լինել։

Մանրամասն՝ տեսանյութում