Աշխարհ

Թրամփը բացատրել է, թե ինչու չի սայթաքում աստիճանների վրա՝ ի տարբերություն Բայդենի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի սայթաքում աստիճանների վրա, ի տարբերություն Ջո Բայդենի, քանի որ դանդաղ է բարձրանում աստիճանները:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մենք ունեինք սարսափելի նախագահ, որը պատկերացում անգամ չուներ, թե ինչ է կատարվում։ Նրա հնարավորությունները աստիճաններից իջնելու շատ քիչ էին։

Ես պետք է զգույշ լինեմ, որովհետև, հավանաբար, մի օր կընկնեմ։ Ես միշտ ասում եմ՝ աստիճաններով իջեք դանդաղ և զգուշորեն։ Նկատե՞լ եք։

Ես դա անում եմ դանդաղ և զգուշորեն»,-ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգում ԱՄՆ ռազմածովային ուժերի պատվին կազմակերպված զորահանդեսի ժամանակ: