ՆԳ նախարարը եկել է Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստին․ ի՞նչ է ասել նա
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն եկել է Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստին։ Նա լրագրողներին ասել է, որ այս պահին որևէ նոր բան չկա։
Փարաքարի մշակույթի և երիտասարդության տանը ընթանում է սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։
Համայնքի կենտրոնական փողոցում սեւ ժապավեն է։
Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։