Մերձավանում հնչած կրակnցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, հարցաքննվել է
Սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել։ Panorama.am-ը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նա քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ ն Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների պահին նրանց հետ նույն վայրում գտնված Արծրուն Գալստյանը վիրավորվել էր։