Իշխանությունը յուրացնելու գործով կալանավորվածը խաչը ուսին գնացել է դատարան․ ո՞վ է նա
Armlur.am-ը գրում է․ ԱԱԾ-ն սեպտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել , որ 52-ամյա Ա. Ս-ն դժգոհ լինելով ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից, մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, 2025թ․ ընթացքում նախապատրաստել է զավթել իշխանությունը։
Բացի այդ իրավապահները օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Ա․Ս․-ն չհամակերպվելով 44-օրյա պատերազմում որդու կորստի հետ, մի խումբ անձանց հետ, ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով 2025թ․ ընթացքում նախապատրաստել են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանությունը, այն է՝ ապօրինաբար վերջիններիս կյանքից զրկելը, կապված նրանց պետական և քաղաքական գործունեության հետ։
ՀՀ քննչական կոմիտեն հաստատել էր տեղեկությունը, նշելով , որ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ սպանությունը այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, սպանության նախապատրաստության եւ (իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Իսկ ո՞վ է Արմեն Սուքիասյանը
Արմեն Սուքիասյանը Մասիս քաղաքից է: Ուսումնասիրելով վերջինիս ֆեյսբուքյան էջը, նկատեցինք, որ նա խիստ քննադատության է ենթարկում նախկին ու ներկա իշխանություններին եւ ասում, որ բոլորը պատասխան են տալու, այդ թվում իրենց երեխաները, և որ իր որդին իր կողքին չէ։
Ավելին, նա անգամ մոտ մեկ ամիս առաջ խաչը ուսին դրած գնացել էր դատարան և բողոքի ակցիա իրականացրել։