Մամուլ

Հրդեհ է բռնկվել Գյումրիում «Ֆուդ Թայմ» սննդի կետում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկում փողոցում գործող «Ֆուդ Թայմ» սննդի կետում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Շաղոյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։