Մամուլ

Քոբուլեթիում 24-ամյա հայ երիտասարդ է ջրահեղձ եղել. նա Գառնի գյուղից էր, նշանածի հետ է եղել

Համացանցի վրացական տիրույթում տեսանյութ է տարածվել, որտեղ խոսվում է, որ Քոբուլեթիում հայ երիտասարդ է խեղդվել։

Մեկնաբանությունների բաժնում հայ օգտատերերը նշում են, որ ճանաչում էին խեղդվածին, նա 24-ամյա Սերգեյն է, Գառնի գյուղից։

Նշվում է նաև, որ նա նշանածի հետ է եղել, ում հաջողվել է փրկվել իսկ երիտասարդը խեղդվել է։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական հանգսատավայրերում, եղանակային իրավիճակով պայմանավորված, ծովն ալեկոծ է և փրկարարները շրջում են ափերով ու հանգստացողներին կոչ անում չմտնել ծովը։