Արեգակի վրա գրանցվել է վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ ամենամեծ բռնկումը
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը հայտնել են, որ Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ ամենամեծ բռնկումը վերջին երկու ամսվա ընթացքում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Արեգակի ակտիվությունը գիշերը աճել է, և «ընթացիկ միտումների հիման վրա 24 ժամվա ընթացքում պետք է անցնի X ամենաբարձր մակարդակը»։