Աշխարհ

Իսպանիայում Մարիամ Աստվածածնի արձանի թարմացումը վերածվել է սկանդալի

Իսպանիայի Սևիլիա քաղաքում վրդովմունքի պատճառ է դարձել՝ Մարիամ Աստվածածնի 17-րդ դարի արձանի վերականգնումը, որը շատերի համար «պլաստիկ վիրահատության» տեսք ունի:

5 ֆուտ 9 դյույմ բարձրությամբ փայտե արձանը Սևիլիայի բնակիչների և քաղաքի մշակութային ցուցադրությունների մշտական խորհրդանիշն է։ Թարմացման արդյունքում արձանը ձեռք է բերել երկար թարթիչներ, փոխվել է դեմքի գույնը, հարթեցվել են մաշկն ու քիթը:

Նախորդ վարպետը՝ Ֆրանցիսկո Արկիլյո Տորեսը, այժմ թաքնվում է հասարակության աչքից՝ «վնասված» գործի պատճառով: Թարմացումը մեծ բողոքներ է առաջացրել Սևիլիայում և խառնաշփոթ ստեղծեց La Macarena-ի պահպանության հանձնախմբում:

Եկեղեցին ներողություն է խնդրել և խոստացել կատարել վերջին շտկումները: Արդյունքում, արձանն արդեն փոքր թարթիչներ ունի: Այնուամենայնիվ, փոփոխությունները չեն կանգնեցրել վրդովմունքը. հավատացյալները նշում են, որ դեմքի արտահայտությունը վատացել է: Այժմ Պեդրո Մանսանոյին է վստահված վերականգնել La Macarena-ի «վնասված» դիմագծերը։

mariam astv