Մահացել է Ժիրայր Սեֆիլյանի եղբոր որդին
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է Ժիրայր Սեֆիլյանի եղբոր՝ Թորոս Սեֆիլյանի որդին՝ Սիմոն Սեֆիլյանը:
«Սա ծանր կորուստ է ոչ միայն Սեֆիլյանների ընտանիքի և հարազատների, այլև մեր շարժման համար։ Սիմոն Սեֆիլյանը աչքի էր ընկնում նվիրումով, ազնվությամբ ու հայրենասիրությամբ:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը խորին ցավակցություն է հայտնում Սեֆիլյանների ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։
Թող նրա հիշատակը մնա հավերժ լուսավոր»։