ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արուսյակ Մանավազյանը պահանջում է հերքում իր մասին AntFake.am կայքում հրապարակված մի տեսանյութի հետ կապված։ Ըստ պահանջի՝ Մանավազյանը նշել է․
«Հերքում․ Արուսյակ Մանավազյանին զրպարտող տեղեկատվության վերաբերյալ խորագրի ներքո՝ տեսանյութ տարածելու միջոցով։ Հերքումը պահպանել առանց ժամկետի սահմանափակման, իսկ պատասխանող Վազգեն Սաղաթելյանից հօգուտ Մանավազյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցման գումար։»
Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանին։
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում ուղիղ եթերում Վազգեն Սաղափելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ «Ով ում է դոմփում ՔՊ-ում, ՀԷՑ-ի պուպուլիկը, եկեղեցուց վտարվածները. «Իմնեմնիմի» փոդքասթ #199» վերնագրով փոդքաստում ըստ հայցի Արուսյակ Մանավազյանին զրպարտել են։