Ազատ խոսք

Ակնհայտ է, որ արդեն «միջանցքի» հանձնման գործընթաց է սկսվել. Նաիրի Սարգսյան

«Ակնհայտ է, որ արդեն «միջանցքի» հանձնման գործընթաց է սկսվել»,-հարցազրույցում հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով, եթե հանրությանն այդ տեղեկատվությունը պարբերաբար տրամադրվի, ապա նա կըմբոստանա, չի կարողանա հաշտվել այդ տրամադրության հետ։

«Անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը դրա անունը կդնի «խաղաղության խաչմերուկ», մեր սիրելի Ֆրանսիան այն կանվանի «ճանապարհի ապաշրջափակում» և կողջունի, բայց, այնուամենայնիվ, այն «միջանցք» է»,-հայտարարեց Սարգսյանը։

 Ըստ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարի, քանի դեռ գաղտնազերծված չեն համաձայնագրի տեքստը, միայն մասնագետները կարող են կանխատեսել և եզրակացնել, թե այն ինչպիսին է և ինչ բացասական հետրանքների կարող է հանգեցնել։

«Այս դեպքում Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներում սոցիալական ցանցերում անընդհատ պետք է ցրի այդ տեղեկատվությունը և փորձի ցույց տալ, որ Եկեղեցին կամ Կաթողիկոսը շատ ավելի «էական չարիքներ են», քան «միջանցքի» հանձնումն է»,- ասաց Նաիրի Սարգսյանը։