Իրանը պետք է ամրապնդի հարաբերությունները ՀՀ-ի և մյուս հարևանների հետ․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պետք է անհապաղ բարելավի հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ և ընդգծել, որ տարածաշրջանային ավելի ամուր կապերը կարող են օգնել Իսլամական Հանրապետությանը հաղթահարել արևմտյան պատժամիջոցները։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի հայտարարությունը երկրի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Եթե մենք ամրապնդենք դրացիական հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ։ Այսօր ավելի քան երբևէ, մենք պետք է բարելավենք կապերը մեր հարևան և տարածաշրջանային պետությունների հետ»,-ընդգծել է Փեզեշքիանը։
Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրաքը և Իրանի հարավային հարևանները փոխադարձ համագործակցության «զգալի ներուժ» ունեն, ինչը պետք է ակտիվացնել՝ հասնելու ընդհանուր շահերի ապահովմանը: