Մամուլ

Սևանա լճում փրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Սևանա լճում փրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։

Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։