Աշխարհ

Սաուդյան Արաբիայում մահացել է «քնած արքայազնը»

Սաուդյան արքայազնը մահացել է 20 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո: Այդ ընթացքում նա ստացել էր «Քնած արքայազն» մականունը։

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ Ալ-Վալիդ իբն Խալեդ իբն Թալյալ ալ Սաուդը 2005 թվականին, լինելով 16 տարեկան դեռահաս, սարսափելի ավտովթարի է ենթարկվել Լոնդոնում, որտեղ սովորում էր կադետային կորպուսում։

Գլխի ծանր վնասվածքից հետո Ալ-Վալիդն այդպես էլ գիտակցության չեկավ։ Երկու տասնամյակ նա կոմայի մեջ է եղել Էր-Ռիյադի կլինիկայում։ Սաուդցիները սոցիալական ցանցերում նրան անվանել էին «Քնած արքայազն» և ակտիվորեն հետևում էին նրա բուժման ընթացքին։

Որդու ողբերգական մահվան մասին 36 տարեկանում սոցիալական ցանցերում հայտնել է նրա հայրը՝ արքայազն Խալեդ իբն Թալյալ իբն Աբդուլազիզը։

քնած արքայազն

ԶԼՄ-ները հայտնում էին, որ բժիշկները բազմիցս զգուշացրել էին արքայազնի ընտանիքին, որ նրա վիճակն անհույս է։ Սակայն հայրը պնդել էր, որ որդուն չանջատեն կենսաապահովման սարքերից։ Խալեդ իբն Թալյալը կարծում էր, որ եթե Աստված ցանկանար որդուն իր մոտ տանել, դա կաներ հենց վթարի պահին։