ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
2025 թվականի պլանային նախազգուշացնող վերանորոգման աշխատանքներից (ՊՆՎ-2025) հետո, hուլիսի 13-ին՝ ժամը 03:58-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ։
Այս պահին ԱԷԿ-ը գործում է բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների պահպանմամբ։
Հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից։