Մամուլ

Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն

Ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի պահանջները։ Այս մասին հայտնում է խորհուրդը։

«Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ներկա գտնվել ակցիային և շարունակել պայքարը՝ հանուն մեր իրավունքների»,-ասված է հայտարարության մեջ։