Քաղաքականություն

Վանեցյանը քարոզարշավ է սկսել` նա երկրով մեկ գրասենյակներ է բացել

Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը տևական ժամանակ է ակտիվացել է և արդեն «նախընտրական» տրամաբանության մեջ է գործում: Կուսակցության նախագահը շաբաթներ առաջ հայտարարեց, որ միայնակ են գնալու ընտրությունների` առանց Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի հետ դաշինք կազմելու: Կուսակցության մեր աղբյուրներն ասում են, որ դրանից հետո հոսք կա դեպի կուսակցություն:

Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակներ են բացվել և հիմա հանրապետությունով մեկ` բոլոր մարզերում և Երևանում 70-ից ավելի գրասենյակներ ունեն: Եվ այսօր էլ Աշտարակում Վանեցյանը հանդիպում է ունեցել:

Կուսակցության ղեկավար կազմը շարունակ մարզեր է մեկնում: «Հայրենիքը» ավագանու խմբակցություն ունի Վանաձորում և Գյումրիում, պատրաստվում է մասնակցել նաև Էջմիածնի ՏԻՄ ընտրություններին:

Արեգ Մարգարյան