ՄամուլԱզատ խոսք

Չի կարելի մարդկային որակները կորցնել․ Վահե Տեր-Մինասյան

Առողջապահության ազգային Ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, որով դատարանը բավարարել էր 3 ամսով կալանավորել կնոջը, ով ունի 8 ամսական երեխա, ով նույնպես պետք է տեղափոխվի կալանավայր։

«Չի կարելիների մի ամբողջ շարք…

Չի կարելի կնոջ հետ նման կերպ վարվել

Չի կարելի 8 ամսական երեխային պատժել

Չի կարելի մարդկային որակները կորցնել

Չի կարելի անտարբեր լինել (անգամ օրենքի սահմաններում)

Չի կարելի լռել…

Հ.Գ. Կարելի է ցանկացած պահի սխալն ընդունել ու փորձել շտկել»։