Շոու-բիզնես

Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչքան շնորհակալ եմ ձեզ, ձեր դրական ու բարի մաղթանքների համար․Դիանա Հարությունյան

Երգչուհի Դիանա Հարությունյանն ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել հետևորդներին և կիսվել իր անկեղծ զգացմունքնեորվ։

«Իմ սիրելի հետեւորդներ եւ լսարան։ Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչքան շնորհակալ եմ ձեզ, ձեր դրական ու բարի մաղթանքների համար։

Ես արդեն 3-րդ օրն է կարդում եմ ձեր հաղորդագրություններն ու մեկնաբանություններն ու ուրախությունից հուզվում։ Դրանք այնքան շատ են, որ ժամանակը չի հերիքի, իրական էմոցիաներով պատասխանեմ հերթով։ Ես հասկացա, որ իսկապես դուք կիսում եք ինձ հետ իմ ուրախությունը։

Հենց էնպես չեմ ասի՝ կասեմ հստակ ու անկեղծ՝ ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Այդպես միշտ բարին կամեցեք բոլորին ու սեր տվեք այն մարդկան, ովքեր ունեն դրա կարիքը։

Աստված թող ձեզ տա այն երջանկության հազարապատիկը, որը ես զգացել եմ մի քանի օրվա մեջ՝ ձեր ու իմ հարազատ մարդկանց շնորհիվ։

Աստված պահապան բոորիդ։ Տարոսն էլ բոլոր դեռ չմիավորված զույգերին»։

Հիշեցնենք՝ պրոդյուսեր Արման Պետրոսյանն ամուսնության անակնկալ առաջարկություն է արել երգչուհի Դիանա Հարությունյանին։

Diana1
Diana2
Diana3