Ես այսպիսի բան չեմ ասել. Հովհաննես Ազոյանն արձագանքել է
Դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ես այսպիսի բան չեմ ասել և չեմ ընդունում կեղծիքի դեմ կեղծիքով պայքարելու ձևը։ Անընդունելի է նման ձևը»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դերասան Հովհաննես Ազոյանի գրառմանը, նշել էր.
«Ես խոսքեր չեմ գտնում…., երբ ծայրահեղ տգետները, անկախ իրենց մարդ տեսակից, թույլ են տալիս արտահայտվել, ամենաքիչը՝ շատ գրագետ ու հայրենանվեր մարդկանց մասին:
Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում, հանուն ինչի՞…»:
