Մամուլ

Դանակահարություններ՝ Քանաքեռի գերեզմաններում. վիրավորները «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել

Դանակահարություններ՝ Քանաքեռի գերեզմաններում. վիրավորները «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի դիմաց գտնվող գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով բուժօգնության են դիմել 2 քաղաքացի։

Վիրավորներն են Երևանի բնակիչներ 24-ամյա Ազատ Օ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 23-ամյա Հովհաննես Գ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերքեր» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։