Մամուլ

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Կարապետյանի գլխավոորությամբ: 

Օպերատիվ են գործել նաև շտապօգության բժիշկների հերթապահ խմբերը, սակայն մինչ շտապօգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: 

Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան: 

vtar 2

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները: 

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, սակայն տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներ, դեպքի վայր պետք է ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

vtar