Շոու-բիզնես

Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու

Tert.am Life-ը գրում է․ Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հրավեր է ստացել նկարահանվելու հոլիվուդյան ֆիմում։

Հայ երգչուհու մասնակցությամբ ֆիլմը նկարահանվելու է ամերիկյան հեղինակավոր կինոարտադրողի կողմից՝ աշխարհահռչակ դերասանների ու աստղերի մասնակցությամբ։

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հունիսից։ Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու կերպարը։

Ֆիլմը հայկական մոտիվներով չէ, այն հատուկ պատվեր է ամերիկյան արտադրողի կողմից, և նկարահանվում է ամերիկյան լսարանի համար։ Հայ երգչուհու մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմի տեսարանները կնկարահանվեն Լաս Վեգասում, Հոլիվուդում և Լոս Անջելեսում։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար։

lilit hovhannisyan herosuhi