Խնածախում կրկին կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղում անցած գիշեր կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Խնածախի բնակիչներից մեկը մեկը News.am-ին պատմեց, որ վերջին շրջանում կրակոցներն ավելի ինտենսիվ են եւ ավելի հաճախակի։
«Բավականին երկար կրակոցներ են եղել, ավելի ինտենսիվ են կրակել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։