Դիանա Գրիգորյանը՝ դերասան Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպի բամբասանքների մասին
Tert.am Life-ը գրում է․ Վերջին օրերին համացանցում քննարկումների առիթ է դարձել սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
Համացանցում տարածված տեսանյութից որոշ կայքեր ենթադրություններ են արել, որ Դիանա Գրիգորյանի և դերասան Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա:
Ծննդյան անմոռանալի տարեդարձի, անակնկալների, հետաքրքիր դրվագների ու անհիմն մեկնաբանությունների մասին Tert.am Life-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:
Անդրադառնալով որոշ կայքերում հրապարակված բամբասանքներին, թե իբրև Դիանա Գրիգորյանի և Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ամենին փորձում է ժպիտով նայել:
«Մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին:

Ինձ համար շատ զարմանալի է: Այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել:
Քանի որ Ստեփան Ղամբարյանն իմ «Վերջին զանգը» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է, ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքն ասի:
Ես հասկանում եմ, որ մտքի սով է, որ մարդիկ ունեն աղքատ միտք, խավարում լույս չեն կարողանում փնտրել, որովհետև այդքան իմաստուն չեն, բայց թող գոնե ուրախության մեջ տոն տեսնեն:
Պետք չէ դառնալ պիղծ երևակայության զոհ և մի քանի ավել դիտում ունենալու համար թակել դժոխքի դուռը»,- նշեց նա: