Մամուլ

Որպես անհետ որոնվող տղամարդու մարմինը ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատան հետնամասում

Որպես անհետ որոնվող տղամարդու մարմինը ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատան հետնամասում

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:30-ի սահմաններում ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը, Երևանի քրեական վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի (սպանությունների) պետը և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: 

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մոտ 1 կմ երկարությամբ ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ էին կատարում և ի վերջո ԱՄՆ դեսպանատան հետնամասում գտնվող Երևանյան լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին:

di yerevanyan lich

Փրկարարները դուրս են բերել այն և մոտեցրել ափին: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Վաչագան Ս.-ն է, ում այս տարվա ապրիլի 11-ից թե՛ հարազատները, թե՛ ընկերները և թե՛ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնում էին՝ որպես անհայտ կորած: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։