Արփինե Սարգսյանը տաքսու վարորդներին ընդառաջելու մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, տաքսու վարորդների անունից հարց բարձրացրեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց․ «Ես համաձայն եմ, որ ձևից պիտի գանք բովանդակությանը: Այսինքն եթե կա այնպիսի ապացուցողական բազա, որ վստահ կլինենք, որ տվյալ մեքենան մատուցում է տվյալ ծառայությունը, կա գրանցում, կոնկրետ ընկերությունը հավաստում է դրա մասին, ապա կփորձենք արդեն վարչարարության շրջանակներում հասնել ակտի բեկանման:
Վստահեցնում եմ, որ այսուհետ բեկանումները կլինեն, եթե լինեն ապացույցները: Կփորձենք ընդառաջել մեր քաղաքացիներին»: