Հնարավոր է` Վարդան Ղուկասյանին արտահանձնեն Հայաստան․ քաղաքական հաշվեհարդարի ռիսկ եմ տեսնում․ փաստաբան
Հնարավոր է` Վարդան Ղուկասյանին արտահանձնեն Հայաստան․ քաղաքական հաշվեհարդարի ռիսկ եմ տեսնում․ փաստաբան
Oragir.News-ը գրում է․ «Եթե օրակարգում եղավ, որ պետք է արտահանձնեն, դրա հետ կապված պոզիտիվ պարտավորություն է կրում ընդունող երկիրը, վերջինիս առողջության և անվտանգության հետ կապված։
Բայց, միաժամանակ ես դրա հետ կապված դիրքորոշում եմ հանձնել, որ քաղաքական հաշվեհարդարի ռիսկ եմ տեսնում, բոլոր բացասական հետևանքներով, արտահանձնումից հետո իրականացվող գործառույթների հետ կապված»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի (Դոկ) պաշտպան Լևոն Բաղդասարանը։
Պաշտպանը շեշտում է՝ հայտնել է իր կարծիքը դատախազության պահանջի ոչ իրավաչափ լինելու մասին, սական վերջին խոսքը դատարանինն է։
«Ես իմ կարծիքը հայտնել եմ, գտնում եմ, որ դատախազության պահանջը իրավաչափ չէ և ենթակա է մերժման, բայց դրա վերջին գնահատական տվողը դատարանն է։
Կա վեճ և դատարանը քննում է․ վեճն ունի երկու կողմեր, մի դեպքում բավարարվում է, մյուս դեպքում՝ մերժվում։ Դրա համար գնահատականը տալիս է բացառապես դատարանը։
Իրավական գործընթաց է գնում, հաջորդ դատական նիստը երկուշաբթի օրն է, մեր ժամով՝ երեկոյան 19։30»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։