ԱշխարհՏեսանյութ

Հրդեհ օդանավակայանում․ ինքնաթիռն այրվել է

Ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռը հրդեհվել է Դենվերի օդանավակայանում։

12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, երբ ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռը վայրէջք է կատարել Դենվերի միջազգային օդանավակայանում և բռնկվել:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոցներ տեղափոխված բոլոր մարդիկ թեթև վնասվածքներ են ստացել, ասվում է Denver International Airport-ի X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ:

1006 չվերթը, որն ուղղություն էր վերցրել Կոլորադո Սփրինգս օդանավակայանից դեպի Դալլաս Ֆորտ Ուորթ, շեղվել է Դենվեր և ապահով վայրէջք է կատարել 17:15-ի սահմաններում:

Տեսանյութն այստեղ