Շոու-բիզնես

Էրիկ Կարապետյանի երգը «Россия 1» հաղորդմանը ներկայացվել է որպես ադրբեջանական երգ

Երգիչ Էրիկ Կարապետյանն ահազանգում է, որ իր հեղինակած՝ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը՝ հնչել է ռուսական «Россия 1» պետական ալիքով՝ առանց թույլտվության և այն հնչել է ադրբեջանցիների կատարմամբ և ներկայացվել որպես ադրբեջանական երգ։

««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլատվության… Ես լռել եմ։ 

Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ։ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց ԻՄ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ։ Ու ցավալի ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ։

Երգը գրել եմ 2018 թվականին ,Երևանում։ Երաժշտության հեղինակը ես եմ , խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։

Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար։ Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։ 

Ցավ եմ ապրում ,որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները։ Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,– գրել է Էրիկը։