Մամուլ

Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է, ապա բժշկական զննումից հետո վերսկսվել է։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի։  Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։

Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 4-ին։