Կրակոցով ինքն իրեն կյանքից զրկած զինվորի եղբայրը սպասում է. ինչ է վերջին անգամ խոսել
Armlur.am-ը զրուցել է Տավուշի մարզի զորամասում հրազենային կրակոցից մահացած զինվորի եղբոր Սամվել Հովհաննիսյանի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ՊՆ N զորամասում հրազենային վնասվածքից մահացել էր ժանկետային զինծառայող Սևակ Հովհաննիսյանը դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 2 կալանավորված է։ Մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված, ու, արդյունքում, այդ վեճից հետո զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։ Իսկ ի՞նչ նկատողության ու կարգ ու կանոնի մասին է խոսքը:
ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Սևակ Հովհաննիսյանը եղել է հերթապահ եւ առավոտյան զինվորներին արթնացրել է ու այդ հանգամանքը այնքան էլ դուր չի եկել որոշ զինծառայողներին, և հնչել է արտահայտություն, «թե դու մեզ չես կարող հանել քնից», ինչից էլ սկսվել է վեճ:
Ի՞նչ կապ ունի այս վեճը ըստ նախնական վարկածի զինվորի ինքնասպան լինելու հետ։ Հուսանք՝ հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։