Էս ի՞նչ եղավ հայ տղամարդու տեսակին…ֆու. Անի Երանյանը բարկացել է
Էս ի՞նչ եղավ հայ տղամարդու տեսակին…ֆու. Անի Երանյանը բարկացել է
Դերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։
«Մի հատ հաղորդում աչքովս ընկավ (իհարկե, իմ հետ ընդհանրապես կապ չուներ), բայց մտածելու առիթ տվեց ևս մի անգամ։
Էն հին ձևերը էլ չկա՞, իրար դեմ կանգնել, ասելիքն ասել։ Էս «տղերքը» երբ աղջիկներից բամբասչի դառան։ Իրար տեսնում են, ջիգյար են անում, գնում են կամեռաները միացնում, բամբասում։
Տեսնես դուք ձեզ հայելու մեջ նայելուց տենց հպարտ տղա եք զգո՞ւմ։ Գործ արեք, բամբասչիներ, գործ։ Էս ի՞նչ եղավ հայ տղամարդու տեսակին ․․․ ֆու, վարագույր»։